Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 38-րդ կետի <<բ>> ենթակետի դրութներով, հիմք ընդունելով «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» սպորտի զարգացման հիմնադրամի տնօրեն Նազիկ Վարդանի Ավդալյանի գրությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 165-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2025 թվականի հոկտեմբերի 3-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N03102025-08-0004 վկայականով փաստագրված(կադաստրային ծածկագիր՝ 08-113-0061-0002), բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը անհատույց(մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» սպորտի զարգացման հիմնադրամին՝ սպորտային համալիրի կառուցման նպատակով: 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին․ 1) կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասն անհատույց(մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր, 2) ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» սպորտի զարգացման հիմնադրամի միջոցներով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: