Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով Վարսիկ Լիպարիտի Գրիգորյանի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 5858 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի քաղաքապետի 2008 թվականի փետրվարի 14-ի «Արթիկ քաղաքի բնակիչ Սուսաննա Սոնոյանի Լմբատ 2, թիվ 32 բնակելի շենքի թիվ 6 բնակարանը սեփականաշնորհման իրավունքով իրեն անհատույց հատկացնելու մասին» թիվ 883 որոշման վերնագրում և «1․» կետում «Սուսաննա Սոնոյան» անուն,ազգանունը փոխարինել «Սուսան Պողոսի Սոնայան» անուն,հայրանուն,ազգանվամբ : 2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: