Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 642-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2024 թվականի N 642-Ա

«ՀՈՎԳԱԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԱԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ (ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ 05547068) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՓԱՆԻԿ ԳՅՈՒՂԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ 1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՕՐԵՆՔՈՎ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՈՂ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 21-ի N 157-Ն որոշման հավելված 1-ի 1-ին մասի 4.1 կետով, և հաշվի առնելով «ՀՈՎԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 15-ին ներկայացված N 2078 մտից հայտը՝

                                                                                                     ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Տալ թույլտվություն «ՀՈՎԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղի 3-րդ փողոց 1/3 հասցեում գտնվող գազալցակայանում սեղմված բնական գազի վաճառք իրականացնելու համար:

2. «ՀՈՎԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի 900205110175 հաշվեհամարին վճարել նախատեսված տեղական տուրքի տարբերության 100000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամը:

3. Թույլտվության ժամկետ սահմանել 01.01.2024 թվականից մինչև 31.12.2024 թվականը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին «ՀՈՎԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(83.97 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner