Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին  ՈՐՈՇՈՒՄ Է՝  
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված  Հայաստանի  Հանրապետության  Շիրակի  մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի Հանգստի և սպորտի ծառայություններ բաժնի ,,Այլ ընթացիկ դրամաշնորհներ’’ (4639) հոդվածում  նախատեսված  գումարից՝ 2500000 /երկու  միլիոն հինգ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, հատկացնել «Արագած հովիտ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանը, որպես «Արագած հովիտ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և «Ավստրիական զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ֆինանսավորվող Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրում իրականացվելիք «7 քար» բակային խաղերի փառատոնի համաֆինանսավորման գումար:  
 
- Սույն որոշումն ուժի մեջ  է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
 
 
   |