Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետով, 3-րդ և 5-րդ մասերով և հիմք ընդունելով ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարի, համայնքի բյուջեի տարեվերջի ազատ միջոցների ճշտումները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2016թվականի բյուջեն հաստատելու մասին>> 66-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հողի վարձակալական վճար տողում գրված <<6869500 վեց միլիոն ութ հարյուր վաթսունինը հազար հինգ հարյուր>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<4193600 չորս միլիոն մեկ հարյուր իննսուներեք հազար վեց հարյուր >> դրամ թվով և բառերով:
2) Գույքահարկ փոխադրամիջոցների համար տողում գրված 46544500 (քառասունվեց միլիոն հինգ հարյուր քառասունչորս հազար հինգ հարյուր) դրամ թիվը և բառերը փոխարինել 43094500 (քառասուներեք միլիոն իննսունչորս հազար հինգ հարյուր ) դրամ թվով և բառերով:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի 2016 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 66-ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները .
1) Համայնքի պահուստային ֆոնդի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<13715000 տասներեք միլիոն յոթ հարյուր տասնհինգ հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<10554100 տաս միլիոն հինգ հարյուր հիսունչորս հազար մեկ հարյուր>> դրամ թվով և բառերով:
2) Շրջակա միջավայրի պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ բաժնի <<Բնական աղետներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում>> (4841) հոդվածում գրված <<8000000 ութ միլիոն>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<5035000 հինգ միլիոն երեսունհինգ հազար>> դրամ թվով և բառերով: