Այսօր: Կիրակի, 5 Ապրիլի 2020թ.
Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 185
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 44-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 44-Ն


Զեկ. ԱՐՏԱԿ ՌԱՓՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈԻՄ Է՝

        1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 105-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային  մասում կատարել հետևյալ փոփոխությունները

1)     <<Պահուստային միջոցներ>>  (4891) հոդվածում գրված <<10 517 900 տասը միլիոն հինգ հարյուր տասնյոթ հազար ինը հարյուր >> դրամ թիվը և բառերը փոխարինել <<9 307 900  ինը միլիոն երեք հարյուր յոթհազար ինը հարյուր>> դրամ թվով և բառերով: 

2)    Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) բաժնի  <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> (4819) հոդվածում գրված <<2 775 000  երկու միլիոն յոթ հարյուր յոթանասունհինգ հազար >> դրամ թիվը և բառերը փոխարինել <<2 935 000  երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար >> դրամ թվով և բառերով: 

3)    Արտադպրոցական դաստիարակություն բաժնի  <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված <<129 862 000 մեկ հարյուր քսանինը միլիոն ութ հարյուր վաթսուներոկու հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<130 412 000 մեկ հարյուր երեսուն միլիոն չորս հարյուր տասներկու հազար>> դրամ թվով և բառերով:

4)    Մշակութային ծառայություններ (գրադարաններ) բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված <<19 043 000 տասնինը միլիոն քառասուներեք հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<19 543 000  տասնինը միլիոն  հարյուր քառասուներեք հազար>> դրամ թվով և բառերով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner