Համայնքի ղեկավարին դիմել է քաղաքացի Անտրանիկ Նիկոլայի Բիչախչյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի ճշտված սահմաններով գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղի 12-րդ փողոց 5 հասցեում գտնվող, 08-014-0028-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի տեղազննման, փաստացի չափագրման և փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ վկայականում արտացոլված բոլոր կողմնային չափերը չեն համապատասխանում փաստացի երկարություններին և էլեկտրոնային քարտեզին:Սեփականության վկայականում հողամասի սահմանները արտացոլված են սխալ(վկայականի կողմնային չափերով հողամասի սահմանները տեղակապելու դեպքում իր մեջ կներառի թաղամասի ճանապարհը): Վկայականում արտացոլված հողամասի երկրաչափական տեսքը չի համապատասխանում էլեկտրոնային կադաստրային քարտեզին: Փաստացի չափագրումներից պարզ է դարձել, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,09595 հեկտար: Կան հողամասի մակերեսի երկրաչափական տեսքի և անշարժ գույքի տեղակայման անհամապատասխանություններ գործող էլեկտրոնային քարտեզում: Քննարկվող հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի 698-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված կարգի 35-րդ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով 2025 թվականի հոկտեմբերի 5-ի Կ-22102025-08-0132 գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղի 12-րդ փողոց 5 հասցեում գտնվող, Անտրանիկ Նիկոլայի Բիչախչյանին(ծնված՝ 1965 թվականի մարտի 20-ին) պատկանող, 2006 թվականի դեկտեմբերի 27-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №1398571 վկայականով փաստագրված, 08-014-0028-0001 կադաստրային ծածկագրով հողամասի գլխավոր հատակագիծը համաձայն համապատասխան որակավորման վկայական ունեցող անձի կողմից ներկայացված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագծի (գծային չափերի, մակերեսի և երկրաչափական տեսքի): 2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: