Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին.
ՈՐՈՇՈՒՄ է՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2018թվականի դեկտեմբերի 08-ի թիվ 56-Ա որոշումը:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2020 թվականի ամսական պաշտոնային դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 61.98 տոկոսի չափով՝ 410000 (չորս հարյուր տաս հազար) դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: