Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի ,,Այլ ընթացիկ դրամաշնորհներ’’ (4639) հոդվածում նախատեսված գումարից հատկացնել 310000 /երեք հարյուր տաս հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրում «Տեղական դերակատարների հզորացում գյուղական համայնքներում հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում իրականացվող «Հարմարավետ կանգառներ համայնքի համար» ծրագրի համաֆինանսավորման գումար։
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի ,,Այլ ընթացիկ դրամաշնորհներ’’ (4639) հոդվածում նախատեսված գումարից հատկացնել 310000/երեք հարյուր տաս հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տուֆաշեն բնակավայրում «Տեղական փոփոխությունների» դերակատարների հզորացում գյուղական համայնքներում հանուն կայուն սոցիալական ծրագրի շրջանակներում իրականացվող «Համայնքի բարեկարգում՝ կանգառների կառուցման միջոցով» ծրագրի համաֆինանսավորման գումար:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի ,,Այլ ընթացիկ դրամաշնորհներ’’ (4639) հոդվածում նախատեսված գումարից հատկացնել 268000 /երկու հարյուր վաթսունութ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նահապետավան բնակավայրում «Տեղական դերակատարների հզորացում գյուղական համայնքներում հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում իրականացվող «Համայնքային հանգստի գոտի Նահապետավանում» ծրագրի համաֆինանսավորման գումար:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի ,,Այլ ընթացիկ դրամաշնորհներ’’ (4639) հոդվածում նախատեսված գումարից հատկացնել 310000 /երեք հարյուր տաս հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Վարդաքար բնակավայրում «Տեղական դերակատարների հզորացում գյուղական համայնքներում հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում իրականացվող «Հարմարավետ համայնք» ծրագրի համաֆինանսավորման գումար:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի ,,Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին’’ (4819) հոդվածում նախատեսված գումարից՝ 6147450 /վեց միլիոն մեկ հարյուր քառասունյոթ հազար չորս հարյուր հիսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ, որպես նվիրաբերություն հատկացնել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ընթացիկ գործունեության ապահովման, 13-18 տարեկան երիտասարդներին երիտասարդական աշխատանքի անվճար ծառայությունների տրամադրման նպատակով։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |