Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 10-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ՌԱՓՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով և <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ    Է՝

   1.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 105-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային  մասում կատարել հետևյալ   փոփոխությունները

  1) Փողոցներ լուսավորում բաժնի <<Մասնագիտական ծառայություններ>> (4241) հոդվածում գրված <<2 600 000 երկու միլիոն վեց հարյուր հազար>>  թվերը և բառերը փոխարինել                    <<2 706 000 երկու միլիոն յոթ հարյուր վեց հազար>> թվերով և բառերով:

  2) Հանգստի և սպորտի ծառայություններ բաժնի

  ա. <<Ներքին գործուղումներ>> (4221) հոդվածում գրված <<500 000 հինգ հարյուր հազար>>  թվերը և բառերը փոխարինել <<740 000  յոթ հարյուր քառասուն հազար >>  թվերով և բառերով:

   բ. <<Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից>> (4727) հոդվածում գրված <<300 000 երեք հարյուր հազար >>  թվերը և բառերը փոխարինել <<1 500 000  մեկ միլիոն հինգ հարյուր հազար >>  թվերով և բառերով:

   գ.  <<Գրասենյակային նյութեր և հագուստ>> (4261) հոդվածում գրված <<0 զրո>>  թիվը և բառերը փոխարինել <<40 000 քառասուն հազար >>  թվով և բառերով:

   3) Արտադպրոցական դաստիարակություն բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված <<130 102 000 մեկ հարյուր երեսուն միլիոն մեկ հարյուր երկու հազար>>  թվերը և բառերը փոխարինել <<129 862 000 մեկ հարյուր քսանինը միլիոն ութ հարյուր վաթսուներկու հազար>>  թվերով և բառերով:

   4) Համայնքի պահուստային ֆոնդի <<Պահուստային միջոցներ>>  (4891) հոդվածում գրված <<24 928 900 քսանչորս միլիոն ինը հարյուր քսանութ հազար ինը հարյուր>> թվերը և բառերը փոխարինել <<23 582 900 քսաներեք միլիոն հինգ հարյուր ութսուներկուհազար ինը հարյուր>>  թվերով և բառերով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner