Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 505-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2024 թվականի N 505-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՆՈՒՅՆ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԹՈՒՐ ՎԱՀԱԳՆԻ ՓԻԼՈՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Արթուր Վահագնի Փիլոյանի 2024 թվականի հունվարի 30-ի թիվ 635 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղում գտնվող 08-014-0026-0029 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,17745 հա, որը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անուշավանի գյուղապետի 2004 թվականի նոյեմբերի 1-ի N 20 որոշմամբ Արթուր Վահագնի Փիլոյանին հատկացված հողամասն է: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը,և Արթուր Վահագնի Փիլոյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով և 22.1-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով, հիմք ընդունելով 2023 թվականի դեկտեմբերի 29-ի հաշվառման(չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը(ծածկագիր՝ 2023NERG8G)

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղում գտնվող, Արթուր Վահագնի Փիլոյանին(ծնված 1965 թվականի սեպտեմբերի 6-ին) պատկանող անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Անուշավան 13-րդ փողոց 47 բնակելի տուն:

2.Վերականգնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Անուշավան 13-րդ փողոց 47 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արթուր Վահագնի Փիլոյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,17745 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,17745 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:

3. Հողատարածքում ինքնակամ կառուցված 16,54քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 2,18քմ արտաքին մակերեսով զուգարանը, 16,54քմ արտաքին մակերեսով նկուղը, 22,67քմ արտաքին մակերեսով բաց պատշգամբը, 5,71քմ արտաքին մակերեսով նկուղը և 93,59քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը ճանաչել օրինական:

4.Ընդունել ի գիտություն, որ

1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

5.Սահմանել, որ սեփականատերը

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 101943(հարյուր մեկ հազար ինը հարյուր քառասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը: 2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

6.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Վահագնի Փիլոյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner