Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ավետիք Բենիկի Չթեյանի 2025 թվականի հոկտեմբերի 01-ի N 5773 դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Լմբատ 2 թաղամաս Կ-12 շենք բնակարան 1 հասցեում գտնվող, անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով (գրանցամատյան թիվ 4971 տրված 2025 թվականի սեպտեմբերի 12-ին) և անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 1402190 վկայականով փաստագրված 155․3 քմ մակերեսով շենք-շինության պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0․00784 հեկտար մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Լմբատ 2 թաղամաս Կ-12 շենք բնակարան 1 հասցեում գտնվող շենքի պահպանման և սպասարկման համար նախատեսված փաստացի մակերեսը կազմում է 0․00784 հա, որը օգտագործում է՝ գնորդը Ավետիք Բենիկի Չթեյանը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարմանկարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով, 9-րդ, 12-րդ և 16-րդ մասերով և հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-17092025-08-0149 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Լմբատ 2 թաղամաս Կ-12 շենք բնակարան 1 հասցեում գտնվող,08-002-0067-0001 կադաստրային ծածկագրով, 0․00784 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Լմբատ 2 թաղամաս Կ-12 շենք բնակարան 1 հասցեն:
2․Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Լմբատ 2 թաղամաս Կ-12 շենք բնակարան 1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ավետիք Բենիկի Չթեյանի հողօգտագործման իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Լմբատ 2 թաղամաս Կ-12 շենք բնակարան 1 հասցեում գտնվող, անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով (գրանցամատյան թիվ 4971 տրված 2025 թվականի սեպտեմբերի 12-ին) և անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 1402190 վկայականով փաստագրված 155․3 քմ մակերեսով շենք-շինության պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0․00784 հեկտար մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0․00784 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
3.Ընդունել ի գիտություն, որ Ավետիք Բենիկի Չթեյանը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101307 հաշվին պետք է վճարի հողամասի՝ վճարման պահին գործող կադաստրային արժեքը՝ 226 380 ( երկու հարյուր քսանվեց հազար երեք հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: