Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի<<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 67-Ն որոշման մեջ բյուջեիեկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները
1) Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված` համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ (7452) հոդվածում գրված <<1 430 000 մեկ միլիոն չորս հարյուր երեսուն հազար >> թիվը և բառերը փոխարինել <<2 930 000 երկու միլիոն ինը հարյուր երեսուն հազար >> թվով և բառերով:
2) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) բաժնի
ա. <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> (4269) հոդվածում գրված <<2 400 000 երկու միլիոն չորս հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել <<2 660 000 երկու միլիոն վեց հարյուր վաթսուն հազար>> թվով և բառերով:
բ. <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>> (5129) հոդվածում գրված <<4 730 000 չորս միլիոն յոթ հարյուր երեսուն հազար>> թիվը և բառերը փոխարինել <<4 450 000 չորս միլիոն չորս հարյուր հիսուն հազար>> թվով և բառերով:
3) Ճանապարհային տրանսպորտ բաժնի
ա. <<աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>> (4111) հոդվածում գրված <<1 130 000մեկ միլիոն մեկ հարյուր երեսուն հազար>> թիվը և բառերը փոխարինել <<2 330 000երկու միլիոն երեք հարյուր երեսուն հազար>> թվով և բառերով:
գ. <<հատուկ նպատակային այլ նյութեր>> (4269) հոդվածում գրված <<2 361 400 երկու միլիոն երեք հարյուր վաթսունմեկ հազար չորս հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<2 661 400 երկու միլիոն վեց հարյուր վաթսունմեկ հազար չորս հարյուր>> թվով և բառերով:
4) Աղբահանում բաժնի <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>> (5129) հոդվածում գրված <<700 000 յոթ հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել <<980 000 ինը հարյուր ութանասուն հազար>> թվով և բառերով:
5) Արտադպրոցական դաստիարակություն բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին >> (4511) հոդվածում գրված <<134 991 000 մեկ հարյուր երեսունչորս միլիոն ինը հարյուր իննսունմեկ հազար >> թիվը և բառերը փոխարինել <<135 791 000 մեկ հարյուր երեսունհինգ միլիոն յոթ հարյուր իննսունմեկ հազար >> թվով և բառերով, /<< Արթիկի գեղարվեստիդպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը/:
6) <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<13 222 000 տասներեք միլիոն երկու հարյուր քսաներկու հազար>> թիվը և բառերը փոխարինել <<12 162 000 տասներկու միլիոն մեկ հարյուր վաթսուներկու հազար>> թվով և բառերով: