Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 6-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ՌԱՓՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 67-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ    Է՝

     1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 67-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային  մասում կատարել հետևյալ փոփոխությունները

1)     Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի <<Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր>> (4222) հոդվածում գրված <<0 զրո>>  թիվը և բառերը փոխարինել <<700 000 յոթ հարյուր հազար>>  թվով և բառերով:

2)    Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) բաժնի <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> (4269) հոդվածում գրված <<0 զրո>>  թիվը և բառերը փոխարինել <<100 000 մեկ հարյուր հազար>>  թվով և բառերով:

3)    Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) բաժնի <<Շենքերի և շինությունների շինարարություն>> (5112) հոդվածում գրված  <<8 880 000 ութ միլիոն ութ հարյուր ութանասուն հազար>> թիվը և բառերը փոխարինել <<11 840 000 տանմեկ միլիոն ութ հարյուր քառասուն հազար>>  թվով և բառերով:

4)    Գյուղատնտեսություն բաժնի  <<Մասնագիտական ծառայություններ>> (4241) հոդվածում գրված  <<0 զրո>>  թիվը և բառերը փոխարինել <<620 000 վեց հարյուր քսան հազար>> թվով և բառերով:

5)    Հանգստի և սպորտի ծառայություններ բաժնի <<Ներքին գործուղումներ>> (4221) հոդվածում գրված  <<300 000 երեք հարյուր հազար>>  թիվը և բառերը փոխարինել <<270 000 երկու հարյուր յոթանասուն հազար>>  թվով և բառերով:

6)   Հանգստի և սպորտի ծառայություններ բաժնի <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> (4269) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<30 000 երեսուն հազար>>   թվով և բառերով:

7)    Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված <<39 418 100  երեսունինը միլիոն չորս հարյուր տասնութ հազար մեկ հարյուր>>  թիվը և բառերը փոխարինել                      <<39 498 100  երեսունինը միլիոն չորս հարյուր իննսունութ հազար մեկ հարյուր>>  թվով և բառերով (Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տուն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն)

8)   Նախադպրոցական կրթություն բաժնի <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>> (5129) հոդվածում գրված <<0 զրո >> թիվը և բառերը փոխարինել <<250 000 երկու հարյուր հիսուն հազար>>  թվով և բառերով (Արթիկի թիվ 1 մակապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն):

9)   Փողոցների լուսավորում բաժնի <<Շենքերի և շինությունների շինարարություն>> (5112) հոդվածում գրված <<6 000 000 վեց միլիոն >>  թիվը և բառերը փոխարինել <<2 790 000 երկու միլիոն յոթ հարյուր իննսուն հազար>>  թվով և բառերով:

10)<<Պահուստային միջոցներ>>  (4891) հոդվածում գրված <<44 359 900 քառասունչորս միլիոն երեք հարյուր հիսունինըհազար ինը հարյուր >>  թիվը և բառերը փոխարինել <<42 859 900  քառասուներկու միլիոն ութ հարյուր հիսունինը հազար ինը հարյուր>>  թվով և բառերով;

 

      Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 9 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner