Այսօր: Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1642-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2025 թվականի N 1642-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ 54-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սպարտակ Պապիկյանի 2025 թվականի մայիսի 15-ի թիվ 3900 դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղի 54-րդ փողոց թիվ 5 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու, նպատակային նշանակությունները համապատասխանեցնելու մասին:

   Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /գրանցամատյան 4543 տրված 24․10․2023 թ․/, անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 2004 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1591448 վկայականը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված 08․10․2025 թվականի թիվ Կ-08102025-08-0170 գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու որոշումը: Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասի փաստացի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 0․008 հա, ինչպես նաև տեղանքում առկա են քարտեզի անճշտություններ(շեղումներ),իրականում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղի 54-րդ փողոց թրվ 5 հասցեում գտնվող հողամասի, 08-014-0068-կադաստրային ծածկագրով գույքային միավորը հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս։ Վերոնշյալ անճշտությունը սխալ քարտեզագրման արդյունք է, քանի որ առկա է նաև հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 20-ի որոշումից քաղվածք: Քննարկվող հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի 698-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված կարգի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի 698-Ն որոշման 30-րդ կետի 6-րդ մասով և 41-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղի 54-րդ փողոց թիվ 5 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021 թվականի թիվ 698-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղի 54-րդ փողոց թիվ 5 հասցեում գտնվող, 0․008 հա մակերեսով, 08-014-0068- կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը համապատասխանեցնել և սահմանել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության :

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner