|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 մայիսի 2021 թվականի N 44-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԿՈՄՈՒՆԱԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ <<ՇՄԱՔ-ԳՀԱՊՁԲ-21/8>> ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, <<Գնումների մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 58-րդ կետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝ 1.Արթիկի համայնքապետարանի կարիքների համար բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենայի ձեռքբերման համար կազմակերպված <<ՇՄԱՔ-ԳՀԱՊՁԲ-21/8>> ծածկագրով գնման ընթացակարգը ամբողջությամբ չեղյալ համարել՝ հրավերով նախատեսված մատակարարվելիք ապրանքի մատակարարման ժամկետի փոփոխման պատճառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -9 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՉՈՓԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀԱՐՈՆ ՎԱՐԱԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|