Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 399-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 2019 թվականի N 399-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ ՓՈՂՈՑ 18/9 և 18/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐՈՆ ԹԱԹՈՒԼԻ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման  4-րդ կետով, 2-րդմասի8-րդ կետով, 13-րդ կետի <<ա>> ենթակետով և հաշվի առնելով Տարոն Թաթուլի Նահապետյանի (ծնված20 դեկտեմբերի 1990թվականին, անձնագիր AH 0335511 տրված 15 փետերվարի 2007 թվականին 028-ի կողմից)18 հոկտեմբերի 2019 թվականի N 2695 դիմումն ու անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 26 հունիսի 2017 թվականի N26062017-08-0006 և 9 ապրիլի 2019թվականի N09042019-08-0026 վկայականները

                                                                                                                          ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1. Արթիկ համայնքի Սասունցի Դավիթ փողոց 18/9 և 18/3 հասցեներում գտնվող քաղաքացի Տարոն Թաթուլի Նահապետյանին սեփականության իրավունքով պատկանող, համապատասխանաբար 08-002-0013-0005 և 08-002-0013-0006 կադաստրային ծածկագրերով հողատարածքներում ինքնակամ կառուցված 78,71քմ մակերեսով  բնակելի տունը ճանաչել օրինական:

2.Ընդունել ի գիտություն, որ

1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

            2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3.Սահմանել, որ սեփականատերը

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 86581 (ութանասունվեց հազար հինգ հարյուր ութանասունմեկ) Հայաստանի        Հանրապետության դրամ օրինականացման վճարը:

              2) իր միջոցների  հաշվին  պետք  է  վճարի  կառույցի  գույքային  իրավունքների  պետական գրանցման  հետ կապված վճարներն ու  տուրքերը:

              4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու  դեպքում նշված ինքնակամկառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

              5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner