Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակաման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի սեպտեմբերի 26-ի N1/փ-71 դրական եզրակացությունը (կից ներկայացվում է) և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, <<Քաղաքաշինությանմասին>> օրենքի 14.3 հոդվածի 5-րդ, 12-րդ, 14-րդմասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 6-րդ ենթակետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի գլխավոր հատակագծում առանձին հողամասի նպատակային և/կամ գործառնական նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է համայնքի վարչական սահմաններում (Շիրակի մարզ քաղաք Արթիկ Բաղրամյան փողոց 19/15) գտնվող, Համլետ Վարագյանի սեփականությունը հանդիսացող 0.166175 հա և 0,008315 հա մակերեսներով՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերը /կադաստրային ծածկագիր` 08-002-0043-0036 և 08-002-0043-0037/ փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն հողի, այդ հողամասում առկա շինությանը բազմաֆունկցիոնալ հյուրանոցային-ռեստորանային համալիր գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:
2. Կատարված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և տարեկան ընթացիկ հաշվառման հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: