Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի բնակիչ  Մանվել Մարտունիկի Զուռնաչյանի (ծնված 23 սեպտեմբերի 1971 թվական) 04 մարտի 2020 թվականի N 531 դիմումը: 
     Արթիկ քաղաքի արևելյան սարալանջում Տուֆագործների փողոցի հյուսիս արևմտյան հատվածում նո.Ա կվարտալի նո. 1, նախկին Սայաթ-Նովա փողոց 11 հասցեում գտնվող 08-002-0146- կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է  0,0900 հա, որից 0,0600 հա մակերեսով հողամասը Մանվել Մարտունիկի Զուռնաչյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է: ժառանգության իրավունքով ձեռք բերած հողամասին կից օգտագործվող 0,0300 հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
   Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 04 մարտի 2020 թվականի ժառանգության իրավունքի վկայագիր գրանցամատյան 824/ Մանվել Մարտունիկի Զուռնաչյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, Հայաստանի Հանրապետության օրենքով, ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման,  անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետով            
                                                                                                                 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`  
     1.Արթիկ քաղաքի արևելյան սարալանջում Տուֆագործների փողոցի հյուսիս արևմտյան հատվածում նո.Ա կվարտալի նո. 1, նախկին Սայաթ-Նովա փողոց 11  հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել  հասցե՝ Հայաստանի Հանրապետություն  Շիրակի մարզ,  Արթիկ համայնք, Տուֆագործների փողոց 41:          
     2.Վերականգնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տուֆագործների փողոց 41 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մանվել Մարտունիկի Զուռնաչյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած  և սպասարկման համար անհրաժեշտ ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված 0,0600 հա մակերեսով հողամասին կից օգտագործվող 0,0300 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,0900 հա մակերեսով հողամասի նկատմամբ: 
    3.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
    4.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման եվ կոմունալ  տնտեսության բաժնի պետ` Սուրիկ Տեր-Կարապետյանի վրա:
     5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: