Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետություն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված ՀայաստանիՀանրապետությանքաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի 28-րդ, 29-րդ կետի դ) ենթակետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ուժը կորցրած ճանաչել Արթիկ համայնքի ղեկավարի 25փետրվարի 2020 թվականի <Գրիգորյանների մոժ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող օժանդակ արտադրամասի շենքի հասցեավորման մասին>> N 65-Ա որոշումը:
2. <<Գրիգորյանների մոժ>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող 22 մարտի 2010 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով (N 2310751) փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, Շահումյան փողոց 1 հասցեում գտնվող օժանդակ արտադրամասի շենքին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Նալբանդյան փողոց 78/5 հասցեն: