Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 100-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ՌԱՓՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ , ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքովի 8-րդ հոդվածով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> և <<Թափոնների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի <<Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.1.002-09 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին>> թիվ 25-Ն հրամանով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1 հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

 

    

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.      Հաստատել  Հայաստանի  Հանրապետության  Շիրակի մարզի Արթիկ համայնքի վարչական տարածքում 2018 թվականի աղբահանության իրականացման կարգը՝համաձայն հավելված    1-ի,այդ թվում՝

1)     աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը (հավելված 1.1)

2)    աղբամանների կամ կոնտեիներների տեղադրման վայրերը(հավելված 1.2)

3)     ոչ կենցաղային և խոշոր եզրաչափերի աղբի առաջացման նորմատիվները  ըստ անշարժ գույքի նպատակային կամ գործառնական նշանակության(հավելված 1.3)  

2.    Հաստատել Հայաստանի  Հանրապետության  Շիրակի մարզի Արթիկ համայնքի վարչական տարածքում  սանիտարական մաքրման սխեման՝ համաձայն հավելված 2-ի:

3.    Հաստատել Հայաստանի  Հանրապետության  Շիրակի մարզի Արթիկ համայնքի վարչական տարածքից ոչ կենցաղային և խոշոր եզրաչափերի աղբի հավաքման և տեղափոխման թույլտվության տրամադրման պայմանները և աբահանության վճար վճարողների հաշվառման կարգը՝ համաձայն հավելված 3-ի:

 

4.    Սույնորոշումնուժիմեջէմտնումպաշտոնականհրապարակմանըհաջորդողտասներորդօրը:       

  Նիստին ներկա ավագանու անդամներ`  14


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner