Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 4-րդ մասի «ա․» ենթակետի դրույթներուվ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի օգոստոսի 11-ի N01/17/06920-2025 գրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2019 թվականի օգոստոսի 5-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №05082019-08-0031 վկայականով փաստագրված, բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության, 1,32141հեկտար (կադաստրային ծածկագիր՝ 08-113-0061-0002) մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել և այն ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմում՝ սպորտային կենտրոն կառուցելու համար։ 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանին. 1) Ապահովել հողամասի նկատմամբ անշարժ գույքի իրավունքների պետական գրանցումը, 2)Հողամասի գործառնական նշանկության սույն որոշմամբ կատարված փոփոխությունը արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշիռներում: 3. Սույն որոշմամբ նախատեսված հողամասի գործառնական նշանակության փոփոխությամբ պայմանավորված անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման։ |