Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի քաղաքապետի 1997 թվականի սեպտեմբերի 28-ի որոշումն ու ժողովրդական պատգամավորների Արթիկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1997 թվականի սեպտեմբերի 30-ի բնակելի տարածության օրդերը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի քաղաքային համայնքի Անկախության փողոցի 21ա բնակելի շենքի 40 հասցեի երեք սենյակ ունեցող բնակարանը անհատույց նվիրել Մարինե Մարկլենի Խլղաթյանին՝ իր ընտանիքի անդամների հետևյալ կազմով.
1.Խլղաթյան Յուրա Ազատի
2. Խլղաթյան Օֆելյա Յուրայի
3. Խլղաթյան Պարգև Յուրայի |