Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի բնակիչ Հովհաննես Վաղարշակի Սարգսյանի 2024թվականի մարտի 27-ի N 1735 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի 7-րդ փողոց 25 հասցում գտնվող 08-067-0045-0012 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,09669հա մակերես, որը օգտագործում է Նաթելա Վաղարշակի Մուրադյանը (ծնված՝ 1973 թվականի դեկտեմբերի 2-ին), Անահիտ Վաղարշակի Նարիմանյանը (ծնված՝ 1974 թվականի դեկտեմբերի 26-ին), Հովհաննես Վաղարշակի Սարգսյանը (ծնված՝ 1976 թվականի հունիսի 18-ին), Ֆրիդա Վաղարշակի Սարգսյանը (ծնված՝ 1980 թվականի հունիսի 19-ին) և Ֆլորա Վաղարշակի Սարգսյանը (ծնված՝ 1980 թվականի հունիսի 19-ին): 0,09669հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 2024թվականի մարտի 22-ի ժառանգության իրավունքի վկայագիր գրանցամատյան թիվ 1164/ և Նաթելա Վաղարշակի Մուրադյանի, Անահիտ Վաղարշակի Նարիմանյանի, Հովհաննես Վաղարշակի Սարգսյանի, Ֆրիդա Վաղարշակի Սարգսյանի և Ֆլորա Վաղարշակի Սարգսյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի 7-րդ փողոց 25 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Նաթելա Վաղարշակի Մուրադյանի, Անահիտ Վաղարշակի Նարիմանյանի, Հովհաննես Վաղարշակի Սարգսյանի, Ֆրիդա Վաղարշակի Սարգսյանի և Ֆլորա Վաղարշակի Սարգսյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,09669հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,09669հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ:
2.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 3.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նաթելա Վաղարշակի Մուրադյանին, Անահիտ Վաղարշակի Նարիմանյանին, Հովհաննես Վաղարշակի Սարգսյանին, Ֆրիդա Վաղարշակի Սարգսյանին և Ֆլորա Վաղարշակի Սարգսյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: