Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 291-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2018 թվականի N 291-Ա

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ՓՈՂՈՑ 3/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՒՇԵՂ ՌԱՖԱՅԵԼԻ ՎԱՐԱԳՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել լիազորված անձ Անահիտ Խաչատուրի  Վարագյանի (ծնված 31.12.1955թ.) 27.08.2018թ. թիվ 2040 դիմումը: 

   Արթիկ քաղաքի հարավ արևմտյան  թաղամասի թիվ 3 կվարտալի թիվ 3 հասցեում 08-002-0061- կադաստրային ծածկագրով  հողամասի մակերեսը փաստացի կազմում է 500,2քմ, որը Մուշեղ Ռաֆայելի Վարագյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է:

    Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (Արթիկի քաղսովետի գործկոմի 27 ապրիլի 1984թվականի N 5 արձանագրություն) Մուշեղ Ռաֆայելի Վարագյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական  բնակավայրերում, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության,անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման,հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» հ.2387-Ն որոշմամբ.

                                                                                                                                      ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

   1.Արթիկ քաղաքի հարավ արևմտյան  թաղամասի թիվ 3 կվարտալի թիվ 3 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Տեր-Գաբրիելյան փողոց 3/1:         

   2.Վերականգնել Արթիկ համայնքի Տեր-Գաբրիելյան փողոց 3/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մուշեղ Ռաֆայելի Վարագյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 500,2քմ մակերեսով  հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 500,2քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շիությունների նկատմամբ: 

   3.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   4.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման եվ կոմունալ  տնտեսության բաժնի պետ` Սուրիկ Տեր-Կարապետյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner