Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 2-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հունվարի 2024 թվականի N 2-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 172-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 6-րդ  մասերով,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ   Է՝

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի  Հանրապետության  Շիրակի  մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 172-Ն որոշման մեր կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում՝ եկամուտների գծով՝ «2,627,924.0» թիվը փոխարինել «2,632,642.600» թվով:

2. Որոշման 1-ին կետի 2-րդենթակետում՝ծախսերիգծով՝«2,627,924.0» թիվը փոխարինել «2,928,445.324» թվով:

3. Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում՝ դեֆիցիտի (պակասուրդի) գծով՝ «0» թիվը փոխարինել «295,802.724» թվով:

4.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 172-Ն որոշման հավելված 1-ում (եկամտային մասում) կատարել հետևյալ փոփոխությունները.

1)«Գույքահարկ փոխադրամիջոցների համար» 1121 տողում գրված «254291000 երկու հարյուր հիսունչորսմիլիոն երկու հարյուր իննսունմեկ հազար» թիվը և բառերը փոխարինել «270212200  երկու հարյուր յոթանասուն միլիոն երկու հարյուր տասներկու հազար երկու հարյուր» թվով և բառերով։

2)«Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ» 1331 տողում գրված «26411800 քսանվեց միլիոն չորս հարյուր տասնմեկ հազար ութ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «28858900 քսանութ միլիոն ութ հարյուր հիսունութ հազար ինը հարյուր» թվով և բառերով:

3) «Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ» 1332 տողումգրված«7451700 յոթ միլիոն չորս հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «10639400 տաս միլիոն վեց հարյուր երեսունինը հազար չորս հարյուր» թվով և բառերով:

4)    «Այլ գույքի վարձակալությունից մուտքեր» 1334 տողում գրված «12028100 տասներկու միլիոն քսանութ հազար մեկ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «13663300 տասներեք միլիոն վեց հարյուր վաթսուներեք հազար երեք հարյուր» թվով և բառերով:

5)    «Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ» 1113 տողում գրված «140670000 մեկ հարյուր քառասուն միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար» թիվը և բառերը փոխարինել «122197400 մեկ հարյուր քսաներկու միլիոն մեկ հարյուր իննսունյոթ հազար չորս հարյուր» թվով և բառերով:

5.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023թվականի դեկտեմբերի 14-ի  «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 172-Ն որոշման հավելված 2-ում (ծախսային մասում) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի 01.1.1 դասակարգմամբ 

ա/«Տրանսպորտային սարքավորումներ» (5121) հոդվածում գրված  «0 զրո»  թիվը և բառը փոխարինել «33000000 երեսուներեք միլիոն» թվով և բառերով:

բ/«Վարչական սարքավորումներ»  (5122) հոդվածում գրված «5000000 հինգ միլիոն» թիվը և բառերը փոխարինել «14000000 տասնչորս միլիոն» թվով և բառերով:

գ/ «Այլ մեքենաներ և սարքավորումներ»  (5129) հոդվածումգրված«0 զրո» թիվը և բառը փոխարինել «10000000 տաս միլիոն» թվով և բառերով:

դ/«Գույքի և սարքավորումների վարձակալություն»  (4216) հոդվածում գրված «2400000 երկու միլիոն չորս հարյուր հազար» թիվը և բառերը փոխարինել «2600000 երկու միլիոն վեց հարյուր հազար» թվով և բառերով:

2)Ճանապարհային տրանսպորտ բաժնի 04.5.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «211218124.40 երկու հարյուր տասնմեկ միլիոն երկու հարյուր տասնութ հազար մեկ հարյուր քսանչորս դրամ քառասուն լումա» թվով և բառերով: 

3)Նախադպրոցական կրթություն բաժնի 0911 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածումգրված«0 զրո» թիվը և բառը փոխարինել «2810400 երկու միլիոնութ հարյուր տաս հազար չորս հարյուր» թվով և բառերով: /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Իսահակյան թիվ 60 հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի հիմանորոգման աշխատանքներ սուբվենցիոն ծրագրի արժեքի ավելացում 5,6 %-- չափով՝ համայնքի ներդրում/։

4)Նավթամթերք և բնական գազ բաժնի 04.3.2 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածումգրված«0 զրո» թիվը և բառը փոխարինել «29774200 քսանինը միլիոն յոթ հարյուր յոթանասունչորս հազար երկու հարյուր» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ և Փոքր Մանթաշ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի համայնքային ներդրում 40%/:

5) Կրթություն /այլ դասերին չպատկանող/ բաժնի 09.8.1 դասակարգմամբ «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» (4819) հոդվածում գրված «6630000 վեց միլիոն վեց հարյուր երեսուն հազար» թիվը և բառերը փոխարինել «14148600 տասնչորս միլիոն մեկ հարյուր քառասունութ հազար վեց հարյուր» թվով և բառերով:

6)Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդբաժնի 111«Պահուստային միջոցներ» (4891) հոդվածում գրված «525584000 հինգ հարյուր քսանհինգ միլիոն հինգ հարյուր ութսունչորս հազար» թիվը և բառերը փոխարինել «522584000 հինգհարյուր քսաներկու միլիոն հինգ հարյուր ութսունչորս հազար» թվով և բառերով:

6.Համայնքի բյուջեի պակասուրդի (դեֆիցիտիգումարը կազմում է «295802724,40 երկու հարյուր իննսունհինգ միլիոն ութ հարյուր երկու հազար յոթ հարյուր քսանչորս դրամ քառասուն լումա», որն ամբողջությամբ ուղղվելու է համայնքի ֆոնդային բյուջե:

 


Կողմ -16

ԱՂՐԱՄԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՍԱՏՐՅԱՆ ԺԱՆՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԷՄԻԼ

ՀԱՋԱԹՅԱՆ ԼԻԼԻԹ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՄԻՆԱՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՆԱՆԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ

ՍԱԼՆԱԶԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԱ

ՏՈՆՈՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner