Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 224
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 46-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ՌԱՓՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 66-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետով, 3-րդ և 5-րդ մասերով և հիմք ընդունելով ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարի, համայնքի բյուջեի տարեվերջի ազատ  միջոցների ճշտումները,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

1.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Արթիկ համայնքի  ավագանու 2016թվականի դեկտեմբերի  24-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2016թվականի բյուջեն հաստատելու մասին>>  66 որոշման մեջ բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ   փոփոխությունները.

1)     Հողի վարձակալական վճար տողում գրված <<6869500 վեց միլիոն ութ հարյուր վաթսունինը հազար հինգ հարյուր>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<4193600 չորս միլիոն մեկ հարյուր իննսուներեք հազար վեց հարյուր >> դրամ թվով և բառերով:

2)      Գույքահարկ փոխադրամիջոցների համար տողում գրված 46544500 (քառասունվեց միլիոն հինգ հարյուր քառասունչորս հազար հինգ հարյուր) դրամ թիվը և բառերը փոխարինել 43094500 (քառասուներեք  միլիոն  իննսունչորս հազար հինգ հարյուր ) դրամ թվով և բառերով:

2.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի  24-ի  <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի 2016 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ  66-ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները .

1)     Համայնքի պահուստային ֆոնդի <<Պահուստային միջոցներ>>  (4891) հոդվածում գրված <<13715000 տասներեք միլիոն յոթ հարյուր տասնհինգ հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<10554100 տաս միլիոն հինգ հարյուր հիսունչորս  հազար մեկ հարյուր>> դրամ թվով և բառերով:

2)    Շրջակա միջավայրի պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ բաժնի <<Բնական աղետներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում>> (4841) հոդվածում գրված <<8000000 ութ միլիոն>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<5035000 հինգ միլիոն երեսունհինգ  հազար>> դրամ թվով և բառերով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner