Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Մնացական Սամսոնի Հակոբյանի 2024 թվականի մարտի 06-ի N 1365 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Անուշավան գյուղում Մնացական Սամսոնի Հակոբյանին (ծնված 1958 թվականի օգոստոսի 27-ին), Արուսյակ Սիմոնի Հակոբյանին (ծնված 1983 թվականի հունիսի 23-ին) և Սամսոն Մնացականի Հակոբյանին (ծնված 1985 թվականի մայիսի 02-ին) 1991 թվականի մայիսի 20-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 1 որոշմամբ հատկացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անուշավան գյուղում գտնվող 08-014-0004-0013 կադաստրային ծածկագրով 0,08878 հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Անուշավան 35-րդ փողոց 35 հողամաս հասցեն: