Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի դրույթներով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-րդ մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Արթիկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 67-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 67-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ ներքին վերաբաշխումները
1) Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ բաժնի
ա. <<աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>> (4111) հոդվածում գրված <<4 968 100 չորս միլիոն ինը հարյուր վաթսունութ հազար մեկ հարյուր>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<4 911 100 չորս միլիոն ինը հարյուր տասնմեկ հազար մեկ հարյուր>> դրամ թվով և բառերով:
բ. <<Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ>> (4112) հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<86 000 ութանասունվեց հազար>> դրամ թվով և բառերով:
գ. <<Ներքին գործուղումներ>> (4221) հոդվածում գրված <<68 000 վաթսունութ հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<39 000 երեսունինը հազար>> դրամ թվով և բառերով: