Արթիկ համայնքի բնակիչ Գյուլնարա Մարտինի Մխիթարյանը դիմել է Արթիկ համայնքի ղեկավարին բնակարան ստանալու համար:
Գյուլնարա Մարտինի Մխիթարյանի որդին՝ Վիտալի Աշոտի Իգիթյանը զոհվել է ծառայության ընթացքում՝ 2014թվականի հոկտեմբերին 10-ին: Գյուլնարա Մխիթարյանը և իր ամուսինը չեն աշխատում, չունեն անձնական բնակարան: Բնակվում է ամուսնու հետ մյուս որդու տանը:
Հիմք ընդունելով վերը շարադրված փաստական հանգամանքները, գտնում ենք, որ քաղաքացի Վիտալի Աշոտի Իգիթյանի մայր Գյուլնարա Մխիթարյանին պետք է վերցնել հաշվառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված բնակարանային պայմանների բարելավման նպատակով շահառուների ցուցակում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշման դրույթներով Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. ՈՒժը կորցրած ճանաչել Արթիկ համայնքի Ավագանու 2021թվականի հունվարի 18-ի թիվ 6-Ա որոշումը:
2. ԾառայությանընթացքումզոհվածՎիտալիԱշոտԻգիթյանիմայրԳյուլնարաՄխիթարյանինճանաչելանօթևանևվերցնելհաշվառմանՀայաստանիՀանրապետությանկառավարության 2018թվականիդեկտեմբերի 06-իթիվ 1419-Նորոշմամբսահմանվածբնակարանայինպայմանների բարելավման նպատակով շահառուների ցուցակում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից: