Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Ռուզաննա Կորյունի Բոյաջյանի 2024 թվականի մարտի 20-ի N 1614 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում Սուրեն Հայկի Սևոյանին (ծնված 1964թվականի սեպտեմբերի 25-ին), Ռուզաննա Կորյունի Բոյաջյանին (ծնված 1967թվականի փետրվարի 20-ին), Սուսաննա Սուրենի Մարգարյանին (ծնված 1989թվականի հունիսի 30-ին), Թեհմինա Սուրենի Սևոյանին (ծնված 1991թվականի օգոստոսի 15-ին) 2001 թվականի դեկտեմբերի 28-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով /N 348821/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փանիկ գյուղում գտնվող 08-113-0309-0044 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Փանիկ 43-րդ փողոց, 3-րդ փակուղի, 32 հողամաս հասցեն: