Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 73-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԵՅՐԱՆ ՂՌԱԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՎԱՍԻԼ ՌՈՒԲԵՆԻ ԳՈՒՐԳԵՆՅԱՆԻ ԱՅՐԻ ՍՈՆԱ ԳԵՅԻՄԻ ԱՐԱՐԱՏՅԱՆԻՆ ԱՆՕԹԵՎԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Արթիկ քաղաքի բնակիչ, արցախյան պատերազմում զոհված Վասիլ Ռուբենի Գուրգենյանի այրի՝ Սոնա Գեյիմի Արարատյանը 1996թվականին դիմել է քաղաքապետարան՝ բնակարան ստանալու համար:

   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ավագանու 2005թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ Սոնա Գեյիմի Արարատյանը ճանաչվել  է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ՊՆ <<Զոհված, վիրավոր և հաշմանդամ ազատամարտիկների և զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման>> ծրագրի մեջ ընդգրկելու համար:

    Մինչդեռ ուսումնասիրությունից պարզվել է, որ ազատամարտիկի այրի Սոնա Գեյիմի Արարատյանը մշտապես բնակվել և այժմ էլ բնակվում է ք.Արթիկ Աբովյան փողոց 52 հասցեում գտնվող Անիչկա Գարեգինի Գուրգենյանի բնակարանում, որը հանդիսանում է վերջինիս սկեսուրը: Բացի այդ առկա է անշարժ գույքի կադաստրի կողմից տրված 23 հունիսի 2017թվականի                                           N ԱՏ- 21/06/2017տեղեկանքը այն մասին, որ քաղաքացի Սոնա Գեյիմի Արարատյանի անվամբ որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ:

    Հիմք ընդունելով վերը նշված փաստական հանգամանքները, գտնում ենք, որ 2006թվականի դեկտեմբերի 18-ի որոշման մեջ թույլ է տրվել քաղաքացու բնակարանային կարգավիճակի անհամապատասխանություն:

     Քաղաքացի Սոնա Գեյիմի Արարատյանին, որպես զոհված զինծառայողի այրի պետք է վերցնել հաշվառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի հունիսի 9-ի <<Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին>> 947-ն որոշմամբ սահմանված <<զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) օրենքով սահմանված կարիքավոր ընտանիքներին բնակարանային  հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու>> կարգի համաձայն հաստատված ցուցակում:

 

     Հաշվի առնելով վերոգրյալը, Արթիկի համայնքի ավագանին 

                                                                                                                                      Որոշում է՝

      Զոհված ազատամարտիկ Վասիլ Ռուբենի Գուրգենյանի այրի Սոնա Գեյիմի Արարատյանին ճանաչել որպես անօթևան: 

 

Նիստին ներկա ավագանու անդամներ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner