Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 249-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 օգոստոսի 2020 թվականի N 249-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՀԱՅԱՐՓԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Արթիկ համայնքի ղեկավարի ժ/պ  Բորիս Ավագյանս, ուսումնասիրելով Արթիկ համայնքի բնակիչ Հայարփի Հակոբյանի իր անչափահաս երեխայի հետ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող բնակելի տունը վաճառելու թույտվություն տալու վերաբերյալ ներկայացված 2020 թվականի թիվ 1611 դիմումը

ՊԱՐԶԵՑԻ՝

Հայարփի Հակոբյանը ամուսնալուծված է, բնակվում է վարձով` իր երկու երեխաների հետ Գ.Նժդեհի 1շ 11 հասցեում գտնվող բնակարանում: Նա աշխատում է <<Արթիկի բժշկական կենտրոն>>ՓԲԸ-ում 2003 թվականից` որպես ընտանեկան բուժքույր, երեխաները գտնվում են իր խնամքի տակ: Նրանք նախկին ամուսնու` Գարիկ Անդրանիկի Հովսեփյանի հետ կնքել են հաշտության համաձայնագիր,որով ամուսինը հրաժարվել է Զ.Անդրանիկի փող. թիվ 2/1 հասցեի բնակելի տան իր բաժնեմասից` հօգուտ իր երեխաների` ալիմենտային պարտավորությունների դիմաց: Հայարփի Հակոբյանը գրավոր պարտավորվում է նշված շինության վաճառքից ձեռք բերված գումարը ծախսել նոր բնակարանի ձեռքբերման և երեխաների բնակարանային պայմանները բարելավելու ուղղությամբ:     Հայարփի Հակոբյանը շրջապատի և կոլեկտիվի կողմից բնութագրվում է դրական, ամբողջությամբ զբաղված է երեխաների դաստիրակությամբ և նվիրված է նրանց:

Ամփոփելով վերը նշված բոլոր հանգամանքները և ղեկավարվելով խնամակալության և հոգաբարձության մարմնի կանոնադրության 3-րդ բաժնի, 9-րդ մասի 4-րդ կետի գ) ենթակետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի, 29-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

Թույլատրել Հայարփի Հակոբյանին իր անչափահաս երեխայի Անդրանիկ Գարիկի Հովսեփյանի հետ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, Զորավար Անդրանիկի փողոց  թիվ 2/1 հասցեում գտնվող բնակելի տունը վաճառել` նոր բնակարան ձեռք բերելու պայմանով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner