Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 106-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2017 թվականի N 106-Ա

ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԼԵՎՈՆ ԼԵՎՈՒՇԻ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ ԱՅՐԻ՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի <<ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 947-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արթիկ քաղաքի բնակիչ, արցախյան պատերազմում զոհված՝ Լևոն Լևուշի Աղաբաբյանի  այրի՝ Ռուզաննա Աղաբաբյանը 2006 թվականին դիմել է համայնքապետարան՝ բնակարան ստանալու համար:

  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2006 թվականի դեկտեմբերի 18-ի նիստի թիվ 16 որոշմամբ Ռուզաննա Աղաբաբյանը ճանաչվել է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող Պաշտպանության նախարարության  <<Զոհված, վիրավոր և հաշմանդամ ազատամարտիկների և զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման>> ծրագրի մեջ ընդգրկելու համար:

Մինչդեռ ուսումնասիրությունից պարզվել է, որ ազատամարտիկի այրի Ռուզաննա Աղաբաբյանը  իր ընտանիքով մշտապես բնակվել և այժմ էլ բնակվում է Արթիկ համայնքի Սասունցի Դավթի  փողոց 21 շենքի բնակարան 20 հասցեում գտնվող  սկեսրոջ՝ Սեդա Սուրենի Աղաբաբյանին պատկանող  բնակարանում: Առկա է նաև անշարժ գույքի կադաստրի կողմից տրված 23 հունիսի 2017 թվականին                       N ԱՏ-21/06/2017-42-0019 այն մասին, որ քաղաքացի Ռուզաննա Արշալույսի Աղաբաբյանի անվամբ որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին հինգ տարիների ընթացքում անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կատարված չէ:

   Հիմք ընդունելով վերոգրյալ փաստական հանգամանքները, գտնում ենք, որ 2006 թվականի հոկտեմբերի 18-ի նիստի թիվ 16 որոշման մեջ թույլ է տրվել քաղաքացու բնակարանային կարգավիճակի անհամապատասխանություն:

    Քաղաքացի Ռուզաննա Աղաբաբյանին, որպես զոհված զինծառայողի այրի պետք է վերցնել հաշվառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի <<Անհատույց  պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին>> 947-ն  որոշմամբ սահմանված զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինածառայողների (ազատամարտիկների) օրենքով սահմանված կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանասական աջակցություն տրամադրելու>> կարգի համաձայն հաստատված ցուցակում:

 Հաշվի առնելով վերը շարադրվածը                       

ՈՐՈՇՈՒՄ Է՝

  Զոհված ազատամարտիկ Լևոն Լևուշի Աղաբաբյանի այրի՝  Ռուզաննա Աղաբաբյանի ընտանիքին ճանաչել անօթևան և հաշվառման վերցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 947-Ն որոշմամբ սահմանված զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին (ազատամարտիկների) օրենքով սահմանված կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի հունիսի 9-ի <<Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին>> 947-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն հաստատված ցուցակում:


Կողմ -11

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ԲԶՆՈՒՆԻ ԿՈՐՅՈՒՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՉՈՓԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ՎԱՐԱԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner