Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 245
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2025 թվականի հունվարի 7-ի N 4-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2025թ. հիմնական միջոցառումների պլան-ի 6-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված՝ սույն թվականի սեպտեմբերի 18-ին Արթիկ համայնքի Արևշատ բնակավայրում իմ ղեկավարությամբ անցկացնել շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում» թեմայով: Ուսումնավարժությունը ժամանակին նախապատրաստելու և արդյունավետ անցկացնելու նպատակով.

Ուսումնավարժության կազմակերպման և արդյունավետ անցկացման նպատակով. 1. Նշանակել՝ Ուսումնավարժության ղեկավարի տեղակալ –Արևշատ գյուղի վարչական ղեկավար` Դավիթ Պալոյան Ուսումնավարժության արդյունքների ամփոփման խմբի պետ – աշխատակազմի քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող ` Ա. Թադևոսյան 2. Ուսումնավարժությունում ընդգրկել՝ տարահանման հանձնաժողովը, կազմավորումների ղեկավարներին 3. Ուսումնավարժության ղեկավարի տեղակալին՝ 1)մշակել և մինչ 2025 թվականի սեպտեմբերի 12-ի իմ հաստատմանը ներկայացնել ուսումնավարժության անցկացման փաստաթղթերի փաթեթը, 2) կազմակերպել ուսումնավարժության մասնակիցների նախապատրաստումը, 3)ուսումնավարժությանը պատրաստ լինելու մասին զեկուցել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 17-ի 4. Ուսումնավարժության մասնակիցներին` պատրաստ լինել զեկուցելու ուսումնավարժության ընթացքում կատարած միջոցառումների մասին 5. Սույն որոշումը ծանոթացնել ուսումնավարժության մասնակիցներին: 6. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Զոհրաբ Հովսեփյան  
Կից փաստաթղթեր՝
(40.00 Կբ)
(40.00 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner