Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Թաթուլ Վարազդատի Դարբինյանի (ծնված 1961թվականի մարտի 26-ին) 2024թվականի ապրիլի 23-ի N 2300 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Հակոբյան փողոց 1-ին նրբանցք 25 հասցեում 08-002-0136-0015 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,05496հա մակերես, որից 0,0400հա մակերեսով հողամասը Թաթուլ Վարազդատի Դարբինյանի ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված հողամասն է: Ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված հողամասին կից օգտագործվող 0,01496հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 2024թվականի ապրիլի 22-ի ժառանգության իրավունքի վկայագրով/ և Թաթուլ Վարազդատի Դարբինյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Հակոբյան փողոց 1-ին նրբանցք 25 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Հակոբյան փողոց 1-ին նրբանցք 6 բնակելի տուն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Հակոբյան փողոց 1-ին նրբանցք 6 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Թաթուլ Վարազդատի Դարբինյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ժառանգության իրավունքով ձեռք բերված 0,0400հա մակերեսով հողամասին կից 0,01496հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,05496հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: 3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Թաթուլ Վարազդատի Դարբինյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: