Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 83-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ՌԱՓՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 66-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով և <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին ենթակետով, 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ    Է՝

    1.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 66-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ  լրացումներն ու փոփոխությունները

   1) Հողի իրացումից մուտքերի պլանում գրված <<3 300 000 երեք միլիոն երեք հարյուր հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<4 330 000  չորս միլիոն երեք հարյուր երեսուն հազար >> դրամ թվով և բառերով

   2)  Այլ հիմնական միջոցների իրացումից մուտքերի պլանում գրված <<7 000 000  յոթ միլիոն >> դրամ թիվը և բառերը փոխարինել <<7 105 000  յոթ միլիոն մեկ հարյուր հինգ հազար>> դրամ թվով և բառերով

   2.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 66-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային  մասում կատարել հետևյալ  լրացումներն ու փոփոխությունները

1)     Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից <<4 000 000 չորս միլիոն>> դրամ ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս

      <<Պահուստային միջոցներ>>  (4891) հոդվածում գրված <<7 528 300 յոթ միլիոն հինգ հարյուր քսանութ հազար երեք հարյուր>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<3 528 300 երեք միլիոն հինգ հարյուր քսանութ հազար երեք հարյուր>> դրամ թվով և բառերով: 

 2)     Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի

<<Հատուկ նպատակային այլ նյութեր>> (4269) հոդվածում գրված <<150 000 մեկ հարյուր հիսուն հազար>>  դրամ թիվը և բառերը փոխարինել <<260 000 երկու հարյուր վաթսուն հազար>> դրամ թվով և բառերով:

3) Այլ մշակութային կազմակերպություններ բաժնի <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> (4239) հոդվածում գրված <<8 620 000  ութ միլիոն վեց հարյուր քսան հազար>>  դրամ թիվը և բառերը փոխարինել <<8 510 000 ութ միլիոն հինգ հարյուր տաս հազար>> դրամ թվով և բառերով:

4)Փողոցների լուսավորում բաժնի <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> 5113 հոդվածում գրված <<4 242 000  չորս միլիոն երկու հարյուր քառասուներկու հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<7 242 000  յոթ միլիոն երկու հարյուր քառասուներկու հազար>> դրամ թվով և բառերով:

 

5) Ճանապարհային տրանսպորտ բաժնի <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> 5113 հոդվածում գրված <<21 810 000 քսանմեկ միլիոն ութը հարյուր տաս հազար >>  դրամ թիվը և բառերը փոխարինել <<23 945 000 քսաներեք միլիոն ինը հարյուր քառասունհինգ  հազար >> դրամ թվով և բառերով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner