|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 նոյեմբերի 2021 թվականի N 383-Ա |
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Արթիկ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 76-Ն որոշումը, ENI/2017/393-496-2 համագործակցության համաձայնագրի 2-րդ կետը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Համաձայն Արթիկի համայնքապետարանի և էներգախնայողության աջակցման հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի` Արթիկ համայնքի 2021 թվականի բյուջեի <<Փողոցների լուսավորում>> բաժնի <<Այլ կապիտալ դրամաշնորհներ>> (4657) հոդվածից հատկացնել էներգախնայողության աջակցման հիմնադրամին 23000000 /քսաներեք միլիոն/ ՀՀ դրամ ՝ որպես ծրագրի համաֆինանսավորման գումար: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԱՆ ԱՋԱՄՕՂԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|