Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 277
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 22-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ՌԱՓՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով և <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին ենթակետով, 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ    Է՝

   1.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 105-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ  փոփոխությունները

  1) Գույքահարկ փոխադրամիջոցների համար մուտքերի պլանում գրված <<54 000 000 հիսունչորս միլիոն>>  թիվը և բառերը փոխարինել <<54 400 000 հիսունչորս միլիոն չորս հարյուր հազար>> թվով և բառերով:

2) Հողի հարկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար մուտքերի պլանում գրված       <<3 800 000 երեք միլիոն ութ հարյուր հազար>>  թիվը և բառերը փոխարինել <<4 000 000 չորս միլիոն >> թվով և բառերով:

 3) Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարկիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների մուտքերի պլանում գրված <<5 357 100 հինգ միլիոն երեք հարյուր հիսունյոթ հազար մեկ հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<5 354 100 հինգ միլիոն երեք հարյուր հիսունչորս հազար մեկ հարյուր >>  թվով և բառերով:

2.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 105-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ  փոփոխությունները և լրացումները.

1) Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ բաժնի  <<Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ>> (4112) հոդվածում գրված <<219 100 երկու հարյուր տասնինը հազար մեկ հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<216 100 երկու հարյուր տասնվեց հազար մեկ հարյուր >> թվով և բառերով:

2)  Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) բաժնի

ա. <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> (4239) հոդվածում գրված <<0 զրո >>  թիվը և բառերը փոխարինել <<60 000  վաթսուն հազար >>  թվով և բառերով:

բ. <<Մասնագիտական ծառայություններ>> (4241) հոդվածում գրված <<545 000 հինգ հարյուր քառասունհինգ հազար >>  թիվը և բառերը փոխարինել <<1 345 000  մեկ միլիոն երեք հարյուր քառասունհինգ հազար>>  թվով և բառերով:

գ.  <<Շենքերի և շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում>> (4251) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<350 000 երեք հարյուր հիսուն հազար >> թվով և բառերով:

դ. <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> (4819) հոդվածում գրված <<2 505 000 երկու միլիոն հինգ հարյուր հինգ հազար>>  թիվը և բառերը փոխարինել <<2 775 000 երկու միլիոն յոթ հարյուր յոթանասունհինգ  հազար >>  թվով և բառերով:

ե. <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>> (5129) հոդվածում գրված << 0 զրո>>  թիվը և բառերը փոխարինել <<970 000 ինը  հարյուր յոթանասուն հազար >>  թվով և բառերով:

3) Ճանապարհային տրանսպորտ բաժնի  <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում >> (5113) հոդվածում գրված <<20 000 000 քսան միլիոն>>  թիվը և բառերը փոխարինել                      <<11 068 800 տասնմեկ  միլիոն  վաթսունութ հազար ութ հարյուր>>  թվով և բառերով:

4) Փողոցների լուսավորում բաժնի

ա.  <<Շենքերի և շինությունների շինարարություն>> (5112) հոդվածում գրված  <<10 251 000 տասը միլիոն երկու հարյուր հիսունմեկ հազար>>  թիվը և բառերը փոխարինել <<14 500 000 տասնչորս  միլիոն հինգ հարյուր հազար>>  թվով և բառերով:

բ. <<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված  <<287 801.4 երկու հարյուր ութանասունյոթ հազար ութ հարյուր մեկ>> դրամ <<քառասուն լումա>> թիվը և բառերը փոխարինել <<900 001.4  ինը հարյուր հազար մեկ>> դրամ <<քառասուն լումա>> թվով և բառերով:

5) Համայնքի պահուստային ֆոնդի <<Պահուստային միջոցներ>>  (4891) հոդվածում գրված <<23 582 900 քսաներեք միլիոն հինգ հարյուր ութսուներկուհազար ինը հարյուր>>  թիվը և բառերը փոխարինել <<22 702 900 քսաներկու միլիոն յոթ հարյուր երկուհազար ինը հարյուր>>  թվով և բառերով:

        Նիստին ներկա ավագանու անդամներ` 9


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner