02.05.24
Շիրակի մարզպետի որոշմամբ` մայիսի 4-ը հայտարարվել է մարզային շաբաթօրյակի և ծառատունկի օր
|
Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ հաշվի առնելով մարզի տարածքում ի հայտ եկած աղտոտվածության խնդիրը` Շիրակի մարզպետի որոշմամբ` մայիսի 4-ը հայտարարվել է մարզային շաբաթօրյակի և ծառատունկի օր։Արթիկ համայնքի ղեկավարի կարգադրությամբ` ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով` Արթիկ համայնքում մարզային շաբաթօրյակ և ծառատունկ կազմակերպելու և նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով։Շաբաթօրյակը և ծառատունկը համայնքում մեկնարկելու են ժամը 10:00-ին։Շաբաթօրյակին և ծառատունկին իրենց մասնակցությունն են ունենալու`✔Արթիկ համայնքն` Արթիկ քաղաքը և համայնքի գյուղերը, ✔️Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը,✔համայնքում գործող ՊՈԱԿ-ները, ՀՈԱԿ-ները, ✔տնտեսվարողները և այլ կազմակերպություններ։Հորդորում ենք ...
Մանրամասն |
|
02.05.24
Կառավարությունն 18 մլն 281 հազար դրամ է նախատեսել Փանիկ գյուղի մշակույթի տանն անհրաժեշտ գույքը ձեռբերելուն
|
Կառավարության այսօրվա որոշմամբ` 18 մլն 281 հազար դրամ է նախատեսվել Արթիկ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում` Փանիկ գյուղի մշակույթի տանն անհրաժեշտ գույքը ձեռբերելու նպատակով: 🌐Աղբյուրը`👉ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
|
|
02.05.24
Արթիկ համայնքում մեկնարկած ճանապարհաշինական աշխատանքները շարունակվում են
|
Արթիկ համայնքում մեկնարկած ճանապարհաշինական աշխատանքները շարունակվում են։ Այսօր փոսալցման և նորոգման աշխատանքներ են կատարվել Արթիկ քաղաքի Անկախության, Բաղրամյան, Չարենցի և Սվերդլով փողոցներում։
|
|
01.05.24
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ.Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի` Աշխատանքի և աշխատավորի օրվա կապակցությամբ։ Թե՛ մեր երկրում, թե՛ Արթիկ համայնքում աշխատավորը մշտապես աչքի է ընկել իր ստեղծագործ մտքով և արարող ձեռքով։ Այսօր մենք բոլոր ջանքերը պետք է ներդնենք` Արթիկ համայնքում արժանապատիվ աշխատանքի և վաստակի հնարավորությունները մեծացնելու և մեր համայնքի բնակիչների բարօրությունն ապահովելու համար։ Քրտնաջան աշխատանքն ու բազմավաստակ աշխատավորն ավանդաբար մեծ պատիվ ու հարգանք են վայելել դեռևս մեր նախնիների մոտ: Աշխատասեր ու բարեխիղճ մարդը միշտ բարձր է գնահատվել` հասարակության համար լինելով լավագույն օրինակ։Մեր աշխատանքով Արթիկ համայնքը պետք է ընթանա ժամանակին համընթաց` յուրացնելով նորարարությունները և աշխատանքի ...
Մանրամասն |
|
30.04.24
Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում նշվել է Պարի միջազգային օրը
|
2024 թվականի ապրիլի 29-ին` Պարի միջազգային օրը, Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպել էր միջոցառում։ Միջոցառմանը Արթիկ համայնքի կրթամշակութային ՀՈԱԿ-ների սաները, Արթիկ համայնքում գործող պարային խմբերը, անհատ կատարողները հանդես են եկել պարային համարներով և ներկայացրել են ազգային մշակույթին բնորոշ տարրեր։
|
|
28.04.24
Դրվագներ` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից
|
🚜<< Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից` ✔️հեղեղատարի մաքրում Պեմզաշեն գյուղում, ✔️խցանված ջրագծերի ապամոնտաժում և վերանորոգում, հարակից դետալների նորերով փոխարինում Արևշատ գյուղում, ✔️Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ, Արևշատ, Գեղանիստ գյուղերի ջրագծերի կենտրոնական փականների և հորատանցքերի նորոգում և նորերով փոխարինում։ Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և կատարվելու են ինչպես Արթիկ քաղաքում, այնպես էլ համայնքի բոլոր գյուղերում։
|
|
27.04.24
Ապրիլի 27-ին Արթիկ համայնքում նշվել է Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրը
|
✅2024 թվականի ապրիլի 27-ին <<Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ում նշվել է Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրը։2019 թվականի ապրիլի 9-ից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած <<Տոների և հիշատակի օրերի մասին>> օրենքում կատարված փոփոխությամբ ապրիլի վերջին օրը նշվում է որպես Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օր։ Արթիկի <<Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ում այս նպատակով տեղի է ունեցել հանրային քննարկում, որը վարել է <<Հովհաննես Թումանյանի թանգարան>> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը։Հանրային քննարկմանը մասնակցել են Արթիկ համայնքի հասարակական կյանքում ակտիվ երիտասարդները։Լուսինե Ղարախանյանը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |