01.10.25
Արթիկ համայնքի ղեկավարն ընդունել է Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, աշակերտներին
|
📝Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին են հյուրընկալվել Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Խեչիկյանը, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ։Արթիկի համայնքապետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում հյուրերը համայնքի ղեկավարին տեղեկացրել են, որ մասնակցել են ծրագրի` նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կյանքին և ստեղծագործական ուղուն։ Ընտրությունը պատահական չէ. Մանսուրյանի մանկությունը և պատանեկությունն անցել են Արթիկում, մաեստրոն Արթիկ համայնքի պատվավոր քաղաքացի է, Արթիկ քաղաքի մշակույթի տունն անվանակոչվել է ի պատիվ մեծանուն երաժիշտի։ ✔️ Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում դպրոցի աշակերտները մաքրել և բարեկարգել են Մանսուրյանի տան շրջակայքը, ինչպես նաև պատրաստել ...
Մանրամասն |
|
28.09.25
ՀՀ ժողովրդական նկարիչ Երվանդ Բիչախչյանը 78 տարեկան է
|
🎂💐🎂 Արթիկի համայնքապետարանը` համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ, շնորհավորում է ՀՀ ժողովրդական նկարիչ Երվանդ Բիչախչյանին ծննդյան 78 ամյակի կապակցությամբ։ 🖌🖌 Անգնահատելի է Վարպետի դերը և ստեղծագործական կյանքի ուղին Արթիկ համայնքի արվեստի ներկապնակում։ Նրա գունային ընկալումները համարձակ են և անկեղծ, աշխատանքների թեմաները բազմազան` սրբավայրեր, կենցաղ, հայրենի եզերք, հավատք։ 🖌🖌 Դիտելով աշխատանքները` համոզվում ես, որ արվեստագետի ոգեշնչման աղբյուրը հայրենի բնաշխարհն է իր մարդկանցով։ 🎂💐🎂 Հարգելի՛ Վարպետ, մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ և ամենայն բարիք, քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ արվեստի բնագավառում։
|
|
26.09.25
Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տանը նշել են հաստատության հիմնադրման տասնհինգ ամյակը
|
♟️💐🎶 Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տանը նշվել է հաստատության հիմնադրման 15 ամյակը։ Տոնական միջոցառմանը ներկա են եղել Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ Վարդան Մակեյանն, Արման Աջամօղլյանը, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները։Տոնական միջոցառումը սկսվել է մշակույթի տան տասնհինգամյա պատմությանը հետադարձ հայացք նետելով, անդրադարձ կատարվելով հաստատության հիմնադրմանը, անցած ճանապարհին և սաների ստեղծագործական ուղուն։Անդրադառնալով Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան անցած ճանապարհին` համայնքի ղեկավարը բարձր է գնահատել ՀՈԱԿ-ի դերն ինչպես շախմատի, այնպես էլ արվեստի տարբեր ճյուղերի ավանդույթների պահպանման և սերունդների նուրբ գեղարվեստական ճաշակի ձևավորման ...
Մանրամասն |
|
25.09.25
Քաղաքացիների ընդունելություն Արթիկ համայնքի ղեկավարի մոտ
|
📝Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Քաղաքացիները համայնքի ղեկավարին են դիմել սոցիալական, բնակարանային, հողային, աշխատանքի, ինչպես նաև անձնական մի շարք հարցերով։ Համայնքի ղեկավարը լսել է բոլոր բնակիչներին, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ քննարկել նրանց խնդիրները։ Այն խնդիրները, որոնք հնարավոր են եղել տեղում լուծել` արագ կարգավորվել են, իսկ ժամանակ պահանջող հարցերի լուծման համար համայնքի ղեկավարը հանձնարարականներ է տվել ոլորտային պատասխանատուներին։
|
|
25.09.25
Ասֆալտապատման աշխատանքներ Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում
|
🚧🚧 Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ Վարդան Մակեյանի, Արման Աջամօղլյսնի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր եղել է Բաղրամյան փողոցում` հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին։Այսօր ընթացել են խոշորահատիկ ասֆալտի առաջին շերտի տեղադրման աշխատանքները։Համայնքի ղեկավարը հետևել է աշխատանքների ընթացքին, շինարարի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ տեղում քննարկել նախագծի տեխնիկական առանձնահատկություններին առնչվող հարցեր։Քննարկումների ժամանակ համայնքի ղեկավարը շեշտել է, որ Բաղրամյան փողոցի հիմնանորոգումն Արթիկ համայնքի 2025 թվականի ամենակարևոր և առանցքային սուբվենցիոն ծրագրերից ...
Մանրամասն |
|
24.09.25
Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են
|
🚧🚧 Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի հետ այսօր եղել է Բաղրամյան փողոցում` հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին։ Այսօր Բաղրամյան փողոցի հիմնանորոգման ծրագրի շրջանակում իրականացվել են փողոցի երթևեկելի հատվածի բիտումային էմուլսիայի շերտով պատման աշխատանքներ` նախապատրաստվելով ասֆալտապատման։
|
|
21.09.25
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ.🇦🇲🇦🇲 Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:Անկախության 34 տարիները մեր երկրի համար լի են եղել փորձություններով, դժվարություններով, ձեռքբերումներով։Մեզ հաջողվել է ամրապնդել նորանկախ պետության հիմքերն ու առաջ շարժվել երկրի զարգացման ճանապարհով` արիաբար պայքարող զավակների շնորհիվ պահելով հայոց պետականության հենասյուները։Պատմության յուրաքանչյուր ժամանակաշրջան իր հետ բերում է նոր մարտահրավերներ, որոնց հաղթահարումն ավելի է ամրապնդում մեր պետությունը, մեր կամքն ու վճռականությունը: Մեզ համար հրամայական է ժամանակակից երկիր ստեղծելը, առաջադեմ, կուռ համայնք ունենալը։ Մենք գլուխ ենք խոնարհում մեր բոլոր հայրենակիցների և Արթիկ համայնքի այն քաջարի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |