Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 26-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2019 թվականի N 26-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 67-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ  իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ    Է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 67-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային  մասում կատարել հետևյալ փոփոխությունները

1)   Նախադպրոցական կրթություն բաժնի  <<Այլ կապիտալ  դրամաշնորհներ>> (4657) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել   <<2400000 երկու միլիոն չորս հարյուր հազար >>  թվով և բառերով: 

2)  Արտադպրոցական դաստիարակություն բաժնի  <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին >> (4511) հոդվածում գրված <<131 591 000 մեկ հարյուր երեսունմեկ միլիոն հինգ հարյուր իննսունմեկ հազար >> թիվը և բառերը փոխարինել   << 132 791 000  մեկ հարյուր երեսուներկու միլիոն  յոթ հարյուր իննսունմեկ հազար >>  թվով և բառերով: 

3)  Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) բաժին

ա. <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին >> (4819) հոդվածում գրված <<2 455 000 երկու միլիոն չորս հարյուր հիսունհինգ հազար >> թիվը և բառերը փոխարինել <<2 785 000 երկու միլիոն յոթ հարյուր ութսունհինգ հազար >>  թվով և բառերով:

բ. <<Մասնագիտական ծառայություններ >> (4241) հոդվածում գրված <<300 000 երեք հարյուր հազար >> թիվը և բառերը փոխարինել <<0 զրո >>  թվով և բառերով:

գ.  <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ >> (4239) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<300 000 երեք հարյուր հազար >>  թվով և բառերով:

 դ.  <<Այլ մեքենաներ և սարքավորումներ >> (5129) հոդվածում գրված <<980 000 ինը հարյուր ութսուն հազար>> թիվը և բառերը փոխարինել <<4 730 000 չորս միլիոն յոթ  հարյուր  երեսուն հազար >>  թվով և բառերով:

4) Աղբահանում և սանիտարական մաքրում բաժնի <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ >>  (4239) հոդվածում գրված <<0 զրո >>  թիվը և բառերը փոխարինել << 700 000  յոթ հարյուր հազար>> թվով և բառերով:

5) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի <<Վարչական սարքավորումներ >>  (5122) հոդվածում գրված <<3 222 852.70 երեք միլիոն երկու հարյուր քսաներկու հազար ութ հարյուր հիսուներկու դրամ  յոթանասուն լումա >>  թիվը և բառերը փոխարինել <<1 222 852.70 մեկ միլիոն երկու հարյուր քսաներկու հազար ութ հարյուր հիսուներկու դրամ  յոթանասուն լումա>> թվով և բառերով: 

6) Ճանապարհային տրանսպորտ բաժնի <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>>(5113) հոդվածում գրված <<16 791 000 տասնվեց միլիոն յոթ հարյուր իննսունմեկ հազար >>  թիվը և բառերը փոխարինել <<18 791 000 տասնութ միլիոն յոթ հարյուր իննսունմեկ հազար >> թվով և բառերով:

7) Պաշտպանություն /ռազմական պաշտպանություն/ բաժնի <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ >> (4239) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<500 000 հինգ հարյուր հազար >>  թվով և բառերով:

8) <<Պահուստային միջոցներ>>  (4891) հոդվածում գրված <<30 711 400 երեսուն միլիոն յոթ հարյուր տասնմեկ հազար չորս հարյուր>>  թիվը և բառերը փոխարինել <<21 831 400 քսանմեկ միլիոն ութ հարյուր երեսունմեկ հազար չորս հարյուր>> թվով և բառերով:

9)  Համայնքի վարչական  բյուջեի  պահուստային ֆոնդից  <<3 750 000 երեք միլիոն յոթ հարյուր հիսուն հազար>>  դրամ  հատկացնել  համայնքի  ֆոնդային բյուջեին:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner