Հարություն Ռազմիկի Համբարյանը (ծնված 18 նոյեմբերի 1975թվականին, անձնագիր AS 0282317 տրված 16 հուլիսի 2018 թվականին 028-ի կողմից) դիմել է Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանին համայնքի Բաղրամյան փողոց 10/9 հասցեում իր սեփականությունը հանդիսացող՝ 0.00787 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու համար:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 10-րդհոդվածի 3-րդ մասով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 25-րդկետի 2-րդենթակետով,13-րդ կետով, <<Քաղաքաշինությանմասին>> Հայաստանի Հանրապետությանօրենքի 14.3 հոդվածի 12-րդ և 14-րդմասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակաման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 31-ի N 1/փ-57 դրական եզրակացությունը և Արթիկ համայնքի ավագանու 2019թվականի հոկտեմբերի 10-ի N39-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիԱրթիկի քաղաքային համայնքիԲաղրամյան փողոց 10/9 հասցեում գտնվող Հարություն Համբարյանի և Անահիտ Համբարյանի սեփականությունը հանդիսացող՝ 0.00787 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողը /կադաստրային ծածկագիր` 08-002-0040-0085/ փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողի, այդ հողամասում առկա շինությանը բազմաֆունկցիոնալ հասարակական շինություն գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:
2.Հողամասի նպատակային ևգործառնականնշանակություններիփոփոխությունըպետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: