Այսօր: Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020թ.
Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 45-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 45-Ա


Զեկ. ՍՈՒՐԻԿ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ <<ԳՐԻԳՆԵՐՍ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 10,31042 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏՈՒՖԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ 105 ՀԱՍՑԵՈՒՄ ԼՔՎԱԾ ՀԱՆՔԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արթիկ համայնքի <<Գրիգներս>>սահմանափակ  պատասխանատվությամբ ընկերությանը տնօրեն՝ Ներսես Վարդանյանը դիմում է ներկայացրել շինաքարի արտադրությունը ընդլայնելու նպատակով 10,31042 հա մակերեսով հողատարածքը, լքված հանքերի տարածքից վարձակալությամբ տրամադրելու մասին և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 12 ապրիլի 2001 թվականի N 286 որոշման 44-րդ կետի  ը ենթակետը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին         

                                                            ՈՐՈՇՈՒՄ  է՝

1. Համայնքային սեփականություն հանդիսացող, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից, <<Գրիգներս>> սահմանափակ  պատասխանատվությամբ ընկերությանը հատկացնել Տուֆագործների փողոց 105 հասցեում, 08-002-0256-0015    կադաստրային ծածկագրով (սեփականության վկայական N 20072020-08-0014) գտնվող 10,31042 հա մակերեսով լքված հանքի տարածքը 25 տարի ժամկետով շինաքարի արտադրություն կազմակերպելու համար:

 2. Սահմանել վարձակալական վճար տարեկան 1,0 հա–ի համար 31680 (երեսունմեկ հազար վեց հարյուր ութանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ:

          Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 9 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԲՈՐԻՍ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1

(0244)5 20-21, 5 26-04

artik.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner