Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ և 22.1-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստերի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ լիազորված անձ՝ Ռիտա Արշակի Ասատրյանի (ծնված 1957թվականի օգոստոսի 13-ին) 2024թվականի մարտի 14-ի N 1492 դիմումը և Արթիկի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 1991թվականի մայիսի 14-ի թիվ 3 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արթիկ քաղաքի Կոմիտաս թաղամասում նո. Ղ կվարտալի նո.1 հասցեի 08-002-0084-0005 կադաստրային ծածկագրով բնակելի տանը տրամադրել հասցե Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Մ.Մաշտոցի փողոց 64 հասցեն:
2.Հայաստանի Հանրապետության Արթիկ համայնքի Մաշտոցի փողոց 64 հասցեում գտնվող, քաղաքացի Վաղարշակ Արշակի Աղաքարյանի (ծնված 1960թվականի օգոստոսի 21-ին) 608,2քմ մակերեսով սեփական հողամասում կառուցված 150,1քմ մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական: 3.Ընդունել ի գիտություն, որ
1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2)Շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային գոտիներում, կամ քաղաքաշինական նորմերին ու կանոններին էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4.Սահմանել, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշման 22.1-րդ կետ վճարներ չեն գանձվում:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաղարշակ Արշակի Աղաքարյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: