Այսօր: Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2019թ.
Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 232
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 60-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 60-Ն


Զեկ. ԱՎԵՏԻՔ ԿՆՅԱԶՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԶԵՂՉԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և ,,Տեղական տուրքերի և վճարների մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ Է`

      1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի  ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների վարձավճարների զեղչեր կիրառել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաներին.

1) 100 % զեղչերից օգտվելու իրավունք ունեն`

ա. երկկողմանի ծնողազուրկ  երեխաները

2) 50 % զեղչերից օգտվելու իրավունք ունեն`

ա.  I  և  II  կարգի հաշմանդամության խումբ ունեցող  ծնողների երեխաները

գ. միակողմանի ծնողազուրկ  երեխաները

դ. երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները

ե. Ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ընտանիքների երեխաները՝  համայնքի ղեկավարի որոշմամբ

     2. Զեղչերի կիրառման պատասխանատվությունը դնել տվյալ հիմնարկի տնօրենի վրա:

     3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:            

Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 12 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner