Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին  ՈՐՈՇՈՒՄ  Է` 
1.     Աճուրդային եղանակով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնքի, Գ.Նժդեհի փողոց  նախկին վարչական շենքի 3/55 հասցեում գտնվող 0,000962 հա մակերեսով /կադաստրային ծածկագիր 08-002-0138-/ տարածքը:  
2.    Օտարման մեկնարկային գին հաստատել 1քմ-ի համար` 13000 (տասներեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:  |