Այսօր: Երկուշաբթի, 17 Փետրվարի 2020թ.
Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշում N 62-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, 5 26-04, artik.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2019 թվականի N 62-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ) ԲԱԺՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 59-Ն որոշումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

1.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2019թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ բաժնի  /այլ դասերին չպատկանող/ բաժնում նախատեսված գումարից կատարել հատկացում 1455000 (մեկ միլիոն չորս հարյուր հիսունհինգ հազար) դրամ, որից՝

1)     Հայրենական Մեծ պատերազմի մասնակից 3 վետերաններին` յուրաքանչյուրին 25000 /քսան հինգ հազար/  դրամ`  համաձայն  հավելված 1-ի:

2)    Հրադադարից հետո Արթիկ  համայնքից զոհված (մահացած)  զինծառայողների 18  ընտանիքներին՝  յուրաքանչյուրին  15000 /տասնհինգ հազար/ դրամ`  համաձայն հավելված  2-ի

3)    Արթիկ  համայնքից  արցախյան ազատամարտի մարտական գործողություններին մասնակից 30  հաշմանդամ ազատամարտիկներին` յուրաքանչյուրին 15000 /տասնհինգ հազար/ դրամ`  համաձայն հավելված  3-ի:

4)    Արթիկ համայնքից արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների 16 ընտանիքներին` յուրաքանչյուրին 20000 /քսան հազար/  դրամ` համաձայն  հավելված  4-ի:

5) Արթիկ համայնքի անապահով բնակիչներին՝ 340000 (երեք հարյուր քառասուն հազար) դրամ՝ համաձայն հավելված 5-ի:

        Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու  8  անդամներ՝


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(32.10 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner