Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարծքային կառավարման նախարարի 2007 թվականի հունվարի 16-ի «Գույք հանձնելու մասին» թիվ 099-219 հանձնարարականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2007 թվականի ապրիլի 17-ի թիվ 28 կարգադրությունը,Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի բնակիչ Արամ Սերգեյի Մելիքսեթյանի 2023 թվականի հունվարի 23-ի թիվ 447 դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող,2008 թվականի նոյեմբերի 26-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №03042024-08-0036 վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 7-րդ փողոց 49/2 հասցեում գտնվող բնակելի տունը՝ 59,72 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, բաժնային սեփականության իրավունքով նվիրաբերել Արամ Սերգեյի Մելիքսեթյանի ընտանիքի հետևյալ երկու անդամներին․ 1) Մելիքսեթյան Արամ Սերգեյի (ծնված 1957 թվականի մայիսի 10-ին)՝ ինքը 2) Մելիքսեթյան Նարեկ Արամի (ծնված 1988 թվականի հունիսի 3-ին)՝ տղան։ 2.Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 7-րդ փողոց 49/2 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 0,0152 հեկտար հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` №03042024-08-0036,տրված՝ 2008 թվականի նոյեմբերի 26-ին) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արամ Սերգեյի Մելիքսեթյանին և Նարեկ Արամի Մելիքսեթյանին: 3. Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 514,8 (հինգ հարյուր տասնչորս դրամ ութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ: 4․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին՝ քաղաքացիների հետ կնքել պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։ |