Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով և 18-րդ կետի դ) ենթակետով, հիմք ընդունելով 2023 թվականի դեկտեմբերի 30-ի հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023FQVZEH) և Մաքսիմ Յաշայի Կուրղինյանի 2024 թվականի փետրվարի 23-ի N1180 դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սպանդարյան 1-ին փողոց 5-րդ նրբանցք 2 բնակելի տուն հասցեում գտնվող, Սիրանուշ Սամվելի Կուրղինյանին(ծնված՝ 1940 թվականի սեպտեմբերի 3-ին) և Մաքսիմ Յաշայի Կուրղինյանին(ծնված՝ 1970 թվականի փետրվարի 8-ին) պատկանող, 2024 թվականի հունվարի 30-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով փաստագրված (գրանցամատյան թիվ 341), 08-107-0021-0009 կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 297,55քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 2,68քմ մակերեսով պարիսպը , 0,87քմ մակերեսով պարիսպը և 0,11քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ 1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: 2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
3.Սահմանել, որ սեփականատերը
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 261979 (երկու հարյուր վաթսունմեկ հազար ինը հարյուր յոթանասունինը) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը:
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սիրանուշ Սամվելի Կուրղինյանին և Մաքսիմ Յաշայի Կուրղինյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: